Այսօր: Չորեքշաբթի, 28 Հուլիսի 2021թ.
Մխչյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԽՉՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.05.21 Ջրթող խողովակների տեղադրման աշխատանքներ

Մխչյան համայնքի փողոցների ասֆալտապատման ժամանակ նորով փոխարինված հին խողովակները տեղադրվել են դաշտամիջյան և բնակավայրի ճանապարհների` խնդրահարույց ջրթող հատվածներում։ Շնորհակալ ենք «Արտաշատ» ՋՕԸ-ին տեխնիկայի տրամադրման և աշխատանքներն իրականացնելու համար։

26.04.21 《10 միլիոն ծառ》
《10 միլիոն ծառ》նախաձեռնության շրջանակներում 25.04.2021թ. Մխչյան համայնքում ևս տնկվեցին ծառեր։
Կանաչ համայնք. մաքուր հայրենիք։
12.04.21 Հավերժության պուրակի հիմնում
   Մխչյան համայնքում` ի հիշատակ 2020թ. Արցախյան պատերազմում Մխչյան համայնքից անմահացած հերոսների, հիմնվեց Հավերժության պուրակ։ Շնորհակալություն
Որդուս ՀԿ / Vordus NGO
-ին նախաձեռնության և տնկիների տրամադրման և Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրինությանը և աշակերտներին մասնակցության համար։ Խորին խոնարհում մեր հերոսների ընտանիքներին, ովքեր ևս մասնակցեցին միջոցառմանը և հերոսների անվամբ տնկեցին անվանական ծառեր։
Հավերժ փառք մեր նահատակված հերոսներին։
02.04.21 Ցայտաղբյուրի տեղադրում՝ ի հիշատակ 2020թ. Արցախյան պատերազմում զոհված Մխչյան գյուղի տղաների։
Մխչյան համայնքի բնակիչների նախաձեռնությամբ համայնքում տեղադրվեց ցայտաղբյուր` ի հիշատակ 2020թ. Արցախյան պատերազմում զոհված Մխչյան գյուղի տղաների։
Շնորհակալություն նախաձեռնող խմբին ողջունելի և օրինակելի աշխատանքի համար։
Հավերժ փառք մեր անմահացած տղաներին։
11.03.21 Արցախի Հանրապետության նախագահ` Արայիկ Հարությունյանի հրամանով, Ռաֆիկ Գևորգի Օրդոյանը պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով...
Հավերժ փառք ու պատիվ քեզ, Հերոս...
Ավագ լեյտենանտ Ռաֆիկ Օրդոյանը, պատերազմի 43 օրերին` Օսա-ԱԿ համալիրով խոցել է 22 անօդաչու, ինչի համար էլ ստացել` «Երկնքի տիրակալ» մականունը...
Համեստ ու խելացի հակաօդայինը , դեռ խաղաղ պայմաններում էր հայտնի շատերին, 2019 թվականից մինչև պատերազմի սկսվելը, արդեն խոցել էր 2 անօդաչու, ինչի համար պարգևատրվել` «Մարտական ծառայություն», «Արիության» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներով...
Դու հավերժ կմնաս մեր սրտերում...
27.01.21 Մեր հերոս Պետրոս
Սիրելի Պետրոս,
Մեր անմահ հերոս,
Հիշատակդ սուրբ
Կմնա միշտ վառ,
Ճախրիր երկնքում,
Փառք քեզ, հավերժ փառք:
1 2 3 4 5


Բոլորը
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ՄԽՉՅԱՆ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ՄԽՉՅԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արարատի մարզ գ.Մխչյան
(0235) 6-00-48
mkhchyan.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԽՉՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner